|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հարկավոր է ռազմավարական գործընկերություն հաստատել ՌԴ-ի և Թուրքիայի հետ: Այդ մասին Փարիզում դեսպանների հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է ռազմավարական գործընկերության տեսակ մշակել, որը չի ենթադրի ԵՄ-ին անդամակցություն:
Ըստ Մակրոնի` ՌԴ-ն և Թուրքիան երկու պետություններ են, որոնք անհրաժեշտ են կոլեկտիվ անվտանգության ապահովման համար:
Խոսելով Թուրքիայի մասին` նա նշել է, որ այսօրվա Թուրքիան Աթաթուրքի ժամանակների Թուրքիան չէ: