|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տան վարչակազմին պաշտոնական հայտարարություն հրապարակել հանրապետական սենատոր Ջոն Մքքեյնի մահվան առնչությամբ: Այդ մասին գրում է The Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է РИА Новости-ն։
Ըստ պարբերականի` հայտարարությունում սենատորին գովերգել են Վիետնամյան պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար, սակայն Թրամփը նախընտրել է սահմանափակվել թվիթերյան ցավակցական գրառումով:
Հիշեցնենք, որ սենատոր Մքքեյնը մահացել է 81 տարեկանում՝ գլխուղեղի ուռուցքից։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:
Նշենք, որ Մքքեյնը քննադատում էր Թրամփին ՌԴ-ի հանդեպ փափուկ վերաբերմունքի համար: