|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր նախարարության գործունեության 100 օրն ամփոփելիս խուսափեց պատասխանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցերին:
«Ես արդարադատության նախարար եմ և այդ հարցին իրավունք չունեմ պատասխանելու: Դա կլինի միջամտություն արդարադատությանը»,- ասաց նա:
Զեյնալյանը միևնույն ժամանակ նշեց, որ ունի իր տեսակետը, բայց այն չի կարող այս պահին ներկայացնել որպես արդարադատության նախարարի տեսակետ: «Ես ունեմ լիազորություններ և ունեմ նաև ազդեցության լծակներ: Այդպիսի հարցին պատասխանելը կլինի խախտում, թույլ տվեք այդ խախտումը թույլ չտալ»,- եզրափակեց նա: