|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողների հետ:
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձան նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:
Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաաստանի վարած արտաքին քաղաքականությանը: