|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։ Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին, ով էլ ահազանգել է իրավապահներին։