|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 36 շենք 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
Փրկարարները բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են Հ. Մ.-ին, ով գտնվել է նյարդային դյուրագրգիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակարանի բնակիչներ՝ Հ. Մ.-ին և Գ. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: