|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Աշխատանքային խումբը համակարգելու են ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:
Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով ([email protected]), փոստով (Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3): Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ`դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:
Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ: