|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ են ներկայացնել խորհրդարանում:
Ըստ The Jerusalem Post-ի` պատգամավորները հայտարարել են, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որից Իսրայելը մինչ օրս խուսափել է՝ չցանկանալով վնասել Թուրքիայի հետ հարաբերություններին:
Շմուլին առանձնահատուկ կերպով շեշտել է, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել Թուրքիայի նախագահի բարոյախոսությունները, ով, դրան զուգահեռ, ռմբակոծում է քրդերին: Նրա խոսքով` այդ երկիրը պատասխանատու է Հայոց ցեղասպանության և ասորիների նկատմամբ վայրագությունների համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի` իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման պատճառով բախումներ են եղել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Թուրքիան հայտարարություններ է արել` ի պաշտպանություն պաղեստինցիների, և Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն այդ ֆոնին է ներկայացվում: