|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեր երկրի մշտական ներկայացուցիչ, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Վկայակոչելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանը, երեկ Փարիզում կայացած Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Ազնավուրը հայտարարել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը»: Ազնավուրը ասել է, որ մերձավորարեւելյան բոլոր խնդիրներում Թուրքիան գրավել է բաց հակահրեական դիրքորոշում: