|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական Միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:
«Զրուցակիցները վերահաստատել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, անձամբ հանդիպելու հույս են հայտնել: ԵՄ բարձր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ընդլայնման հնարավորությունները, արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Եվրոպական Միության առաջնահերթություններից մեկը: