|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրությունների առիթով օրեցօր աճում է լարվածությունը:
Ըստ Demokrathaber-ի` Իսմայիլ Սայգըլը անունով քաղաքացին բողոքի հայց է ներկայացրել պետական TRT հեռուստաալիքի դեմ այն մեղադրանքով, թե TRT-ն ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուներին ելույթի հավասարաչափ իրավունք չի հատկացնում:
Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայացրած հայցում քաղաքացին նշել է, որ TRT-ն պատասխանատու է Թուրքիայի` 80 միլիոն քաղաքացու առջև, որոնք հեռուստաալիքի անարդար գործելաոճի պատճառով զրկվում են տեղեկանալու և ընտրությունների մասին հավասարաչափ իրազեկվելու իրավունքից: