|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրոպական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում` նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին` խուսափել առճակատումից:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում ասվում է, ո կառույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:
«Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում` նաև օրենքի պահպաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում: ԵՄ-ն շարունակում է քաջալերել բոլոր կողմերին, այդ թվում` նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»,- մանավորապես ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ: