|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները շրջափակեցին ՀՀ դատախազության շենքը մուտքի և հետնամասի կողմից: Ցուցարարները նստեցին շենքի մուտքերի մոտ, իսկ Փաշինյանը գնաց` վճռաբեկ դատարանի շենքը շրջափակելու:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է կաթվածահար անեն ամբողջ պետական համակարգը: «Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք, իսկ որտեղ չի հաջողվի, մուտքի մոտ նստացույց կանենք: Ոչ մեկին չենք թողնի ներս մտնել, իսկ դուրս կթողնենք նրանց, ովքեր կմիանան մեզ»,- ասել էր նա: