|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազության բողոքները: Նիստը դռնփակ է:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմը, այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան, և բողոքները Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:
Վճռաբեկ դատարան բերված` դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն անձեռնմխելիության հիմքին՝ Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ, որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր վճռաբեկ բողոք: