|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապօրինի երեխա ունի: Այդ մասին հայտնում է The New York Post-ը` Նյու Յորքի Trump World Tower համալիրի նախկին դռնապանին հղումով. տեղեկացնում է Газета.ру-ն:
Տեղեկությա համաձայն` National Enquirer պարբերականը 30 հազար դոլար է վճարել դռնապան Դինո Սաջուդինին, որպեսզի հրապարակի ԱՄՆ նախագահի ապօրինի երեխայի մասին տեղեկությունը, սակայն այն այդպես էլ չի հրապարակվել: Ըստ համաձայնության` Սաջուդինը պետք է 1 մլն դոլար վճարեր, եթե մեկ ուրիշին տրամադրեր այդ տեղեկությունը: Սակայն դռնապանը հայտնել է, որ այդ համաձայնության մասին իմացել են այլ ԶԼՄ-ներ:
«Այսօր ես իմացա, որ համաձայնագիրը, որը ես կնքել եմ American Media-ի (զբաղվում է National Enquirer-ի արտադրությամբ) հետ նախագահ Թրամփի մասին, լրատվամիջոցներում է հայտնվել»,- ասել է նա։