|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեծ Բրիտանիան ներկայացնող 50-ից ավելի դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Դիվանագիտական հարաբերությունների սրացումը ՌԴ և Մեծ Բրիտանիայի միջև սկսվեց Մեծ Բրիտանիայում Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո: Մեծ Բրիտանիան թունավորման մեջ մեղադրեց Ռուսաստանին, վերջինս էլ հայտարարեց, որ մեղադրանքի համար որևէ ապացույց չկա: Ավելին, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սկրիպալի և իր դստեր թունավորման գործում մասնակից են բրիտանական հատուկ ծառայությունները: