|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետևանքով զոհվածները HALO Trust միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներ են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա հաստատեց նաև լուրը, որ կա 3 զոհ, 2 վիրավոր:
«Մեր ականազերծողները պրոֆեսիոնալներ են, անգամ այլ երկրներից գալիս են փորձի փոխանակման համար՝ Աֆղանստանից, Կամբոջայից: HALO Trust-ն Արցախում ականազերծմամբ է զբաղվում վաղուց՝ պատերազմի ավարտից հետո: Նրանք մեծ աշխատանքներ են տարել, մեծ տարածք արդեն իսկ ականազերծել: Ադրբեջանը խոչընդոտում է այդ աշխատանքների ընթացքին, բայց մենք շարունակում ենք դրանք իրականացնել»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթյունի հետևանքով երկու մարդ է տեղափոխվել հիվանդանոց: «Մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը բավարար է»,- ասացին մեզ: