|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «սրտանց» շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ. ըստ НТВ-ի` հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Մերկելը նշել է, որ այսօր ավելի քան երբևէ կարևոր է շարունակել երկխոսությունը և պահպանել հարաբերությունները երկու պետությունների ու ժողովուրդների միջև: Ըստ նրա` Մոսկվան և Բեռլինը պետք է ակտիվորեն աշխատեն երկկողմ ու միջազգային խնդիրների լուծման ուղղությամբ:
Մերկելը Պուտինին նաև մաղթել է հաջողություններ նրա առաջ կանգնած խնդիրների լուծման հարցում: