|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դիվանագիտական կոչումներ են շնորհվել մի շարք պաշտոնյաների: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Վարուժան Վազգենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, Վարդան Սուրենի ՏՈՂԱՆՅԱՆԻՆ` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ` Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Արա Դերենիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական, Տիգրան Էդուարդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական: