|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պոլսի հայ համայնքը change.org կայքում ստորագրահավաք է սկսել` Պոլսի Հայոց պատրիարքի ազատ ընտրության անցկացման պահանջով: Պոլսահայերը պահանջում են չխախտել ազատ ընտրության` իրենց օրինական իրավունքն ու Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակված Արամ Աթեշյանի փոխարեն ընտրել համայնքի վստահությանն արժանացած նոր պատրիարքի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մի շարք հայ մտավորականներ համատեղ կոչ են հրապարակել Պոլսի Հայոց պատրիարքարանի երկարատև ճգնաժամային վիճակի ու վերջերս Արամ Աթեշյանի՝ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակման վերաբերյալ և պահանջել նոր պատրիարքի ընտրություն: