|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին՝ կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալուն»,- գրել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը երեկ հանդիպում է ունեցել ԵՄ-ի Հարավային Կովկասում հատուկ պատվիրակ Տոյվո Կլաարի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտությունը: Հասանովն ասել է, որ բանակցային գործընթացը շարունակում է արդյունք չտալ: Նշելով, որ երկու երկրների բանակները շփման գծում կանգնած են միմյանց դեմ` նա չի բացառել, որ ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել: