|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի հարցով բանակցությունները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն ներկայություն չունի իրադարձությունների վայրում, սակայն շարունակում է օգնություն ցուցաբերել կոալիցիային և Թուրքիային:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ Թուրքիան տեղյակ է պահել դաշնակիցներին Աֆրինում ռազմական գործողության մասին, և ակնկալում եմ, որ կշարունակի տեղյակ պահել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին»,- հավելել է Սթոլթենբերգը: