|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, life.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել նախկին ամուսնու հետ և հոգ տանել նրա մասին:
Հիշեցնենք , որ օրերս Ջիգարխանյանը հիվանդանոցում էր թոքաբորբով, ինչի ֆոնին սրտի նոպա էր ունեցել: Վիտալինան նշել է, որ, 2009-ից սկսած, խնամել է դերսասանին և լավ գիտի` ինչպես վարվել նման իրավիճակում, սակայն իրեն ոչ ոք չի զանգել, խորհուրդ չի հարցրել:
«Ո՞ւր են նրա ընկերները, որոնք իբր միշտ աջակցում են նրան»,- ասել է նա, նաև զարմանք է հայտնել, թե ինչու Ջիգարխանյանի համար չեն վարձում նրան խնամող մեկին, մանավանդ, որ դրա համար կան բավարար միջոցներ: