|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոտ ժամանակներս Ուկրաինա կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը. հայտնում է Укринформ-ը:
Նրա խոսքով` այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, որոնք ներկայումս մշակվում են: Դրանք կկարգավորեն երկու երկրների գործունեությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցում:
Խուդիևը հավելել է, որ խոսք կգնա էներգետիկ նախագծերին Ադրբեջանի մասնակցության և միջխորհրդարանական ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման մասին: