|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել չինական China Media Group մեդիա կորպորացիային՝ նշելով, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է պայմանավորվածություն ձեռք բերել։
«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետեւ Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասաց նա։
«Եթե հայկական կողմի ասածը հին պատմության կրկնությունը չէ՝ գործընթացը ձգձգելու փորձով, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի և ստորագրել այն», – նշել է ադրբեջանցի ղեկավարը։
«Սա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական գործոն կլինի, որը վերջ կդնի երկարատև առճակատմանը, իրական խաղաղություն կստեղծի Կովկասում և կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը», – հավելել է Ալիևը։