|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում՝ հերթական անգամ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:
Ըստ Yenicaggazetesi-ի՝ Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Հայոց ցեղասպանություն ասելով՝ նրանք նվաստացնում են մեր պատմությունն ու ժողովրդին: «Պետությունը հանցագործ չէ, այլ մարդասպան» ասելով՝ իրենց կյանքը կորցրածների մեղքը բարդում են պետության վրա»,- ասել է նա՝ հերթական անգամ հերքելով պատմական փաստը: