|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:
Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:
Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով: