|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով նոր բացահայտումներ են եղել: Դատարանն ապացուցել է դեսպանի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ի առնչությունը կատարված սպանությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու համար նույնպես մեղադրվող կասկածյալը հարցաքննվել է Անկարայի արդարադատության պալատում, որի ընթացքում դատախազն ապացուցված է համարել նրա կապը մարդասպան Մևլութ Ալթընթաշի հետ ու մասնակցությունը սպանության ծրագրմանը: