|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 17-ին, ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան գետն ընկած ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ գետից դուրս են բերել «Audi A6» մակնիշի 77 SG 707 պետհամարանիշով ավտոմեքենան: