|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էմիգրացիոն վիճակախաղով իր երկիր մտնող մարդկանց անվանել է «վատերից վատը»:
Ըստ РИА Новости-ի՝ Թրամփն ասել է. «Կա վիճակախաղ: Ընտրում են մարդկանց: Կարծում եք այդ երկրի լավագույն մարդկա՞նց են մեզ տալիս: Սա ի՞նչ համակարգ է: Նրանք այստեղ են գալիս վիճակախաղի շնորհիվ: Նրանք մեզ են տալիս իրենց ամենավատ մարդկանց, որոնց դեն են նետում աղբի պես»:
ԱՄՆ նախագահն իր տեսակետը մեկնաբանել է նրանով, որ վերջերս Նյու Յորքում տեղի ուենցած ահաբեկչական երկու գործողություններն իրականացրել են այդ եղանակով իր երկիր ներգաղթող անձիք: