|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում ՌԴ զինված ուժերի 531 ներկայացուցիչների նկատմամբ՝ Ուկրաինայում գործողությունների համար, հայտնել Է Պետդեպարտամենտը։
«Պետդեպարտամենտը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 531 անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար այն գործողությունների համար, որոնք սպառնում կամ խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտը Ռուս զինվորականների ցուցակները չի ներկայացրել։