|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարության և Ուկրաինայի գաղտնի պայմանավորվածության արդյունքում հանրապետությունը կարող էր վերադառնալ Ուկրաինայի կազմ մոտ երկու շաբաթից: Այդ մասին հայտարարել է Լուգանսկի հանրապետության ՆԳՆ պաշտոնանկ եղած ղեկավար Իգոր Կորնետը. հայտնում է Лента.ру-ն: «Սակայն մեզ մոտ ամեն ինչ հաջողվեց»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լուգանսկի կենտրոնը գրավել էին անհայտ զինված անձինք, որոնք, ենթադրաբար, ՆԳՆ-ի աշխատակիցներ են: Այսօր Լուգանսկի հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին և մի շարք այլ անձինք լքել են Լուգանսկը: