|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կիևի Պեչերսկի շրջանի դատարանը պարտավորեցրել է երկրի ազգային ոստիկանությանը` քրեական գործ հարուցել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ` Միխեիլ Սահակաշվիլիին ապօրինաբար քաղաքացիությունից զրկելու որոշման համար: Այդ մասին հայտնել է երկրի դատախազի նախկին տեղակալ, փաստաբան Ռենատ Կուզմինը. տեղեկացնում է ТАСС-ը:
«Դատարանը պարտավորեցրել է Արսեն Ավակովին` քրեական գործ հարուցել Պորոշենկոյի դեմ` Սահակաշվիլիին ապօրինաբար քաղաքացիությունից զրկելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: