|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին, ժամը 20:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի տներից մեկի 3-րդ հարկից քաղաքացին ընկել է 2-րդ հարկ. քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Մ. Ա.-ը արտաքին պատին ամրացված աստիճանավանդակով տանիք բարձրանալիս ընկել է 2-րդ հարկի պատշգամբ:
Փրկարարները Մ. Ա.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: