|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ТАСС-ին և Associated Press-ին տված հարցազրույցներում ասել է, որ հնարավոր է կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական հանդիպումը:
Նա հիշեցրել է, որ ղեկավարները հանդիպել են Համբուրգում:
Ըստ Լավրովի` հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Վիետնամում` Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում:
ՌԴ արտգործնախարարի խոսքով` շատ օգտակար կլինի նման հանդիպում անցկացնելը: