|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ «Հայաստանի զարգացման ռազմավարություն- 2030» փաստաթղթի մշակման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` մեկնարկել են այդ փաստաթղթի մշակման աշխատանքները, և արդյունավետ քննարկումներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տրվել է հանձնարարական` ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր: Այդ շրջանակում պարբերաբար կանցկացվեն ոլորտային թեմատիկ քննարկումներ նշված փաստաթղթի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարեց գործադիրի բոլոր մարմիններին` ակտիվորեն ներգրավվել այդ փաստաթղթի քննարկումներով` դրանցում ընդգրկելով լավագույն մասնագետներին և ակտիվորեն համագործակցելով ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ: