|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ծնունդով Միջին Ասիայից երկու անձանց, որոնք ահաբեկչություններ են նախապատրաստել երկրում. հայտնում է ТАСС-ը:
Ահաբեկչությունը պլանավորվում էր իրակաանցնել սեպտեմբերի 1-ին` մարդաշատ վայրում: Ձերբակալվածներից մեկը ծրագրել էր սառը գործիքով հարձակում, մյուսը պետք է պայթեցներ իրեն:
ԱԴԾ-ի տվյալներով` ձերբակալվածներից մեկը տեսաուղերձ է հրապարակել համացանցում, որում դիմել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին և ահաբեկիչներին հավատարմության երդում տվել: