|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ով հոդված էր գրել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական ավիաընկերությունը զենք մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ազատվել է աշխատանքից: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Լրագրողի խոսքով` օգոստոսի 24-ին իրեն հարցաքննել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում: Հարցաքննությունից հետո նրան հեռացրել են աշխատանքից: Դա, ըստ Գայտանջիևայի, արվել է Սիրիա իր նոր այցից ընդամենը օրեր առաջ:
