|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնելու քաղաքացիներին Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելել իրենց ննջեցյալների գերեզմանները:
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին չհայտարարվեց ոչ աշխատանքային: