|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: