|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսի «Յու.Սի.Էլ.Էյ» մարզադաշտում մարզել է 50 ՀՄԸՄ-ական (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության) պատանիների և հինգ մարզիչների:
Մինչ Լոս Անջելես այցությունը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատունը ՀՄԸՄ-ին տեղեկացրել է, որ Մխիթարյանը ցանկանում է մարզել հայ պատանիներին:
ՀՄԸՄ-ի Շրջանային վարչությունը շրջանի տարբեր մասնաճյուղերից 50 մարզիկների խումբ է ձևավորել, որոնք ընկերակցել են հինգ մարզիչներ:
Մարզումից հետո Մխիթարյանը լուսանկարվել է «Նյու Յորք Նիքս»-ի պասկետբոլիստ Քարմելո Էնթընիի և ՀՄԸՄ-ի մարզիկների հետ:

