|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:
Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: