|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Բարսելոնայի» աստղ, արգենտինյան ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Անտոնելլա Ռոկուցցոյի հետ իրենց հարազատ քաղաք Ռոսարիոյում: Հարսանեկան արարողությունը կայացել է քաղաքի շքեղ հոյւրանոցներից մեկում: Այն ԶԼՄ-ները անվանել են «դարի հարսանիք»: Հրավիրված էին 260 մարդ, որոնց թվում` հայտնի ֆուտբոլիստներ` Լուիս Սուարեսը, Նեյմարը, Ժերար Պիկեն` կնոջ Շակիրայի հետ: Այժմ Մեսսին իր ընկերուհուց երկու տղա ունի: Ռոկուցցոյի հարսանեկան զգեստը հեղինակել է դիզայներ Ռոզա Կլարան: Հարսանիքին հրավիրված չէին Մեսսիի նախկին մարզիչներից Գվարդիոլան և լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
