|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է CNN-ի տեղեկությունն այն մասին, որ Սպիտակ տունը մեղադրում է ռուսական պատվիրակությանը Թրամփ-Լավրով հանդիպման լուսանկարների հրապարակման հետ կապված խաբեության մեջ: Զախարովան այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հանդիպման ձևաչափը չէր նախատեսում լուսանկարների հրապարակման արգելք: Ամերիկյան կողմը չի խնդրել, որ այդ լուսանկարները չհրապարակվեն»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ CNN-ը հղում կատարելով Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչներից մեկին, հաղորդել էր, որ ռուսական կողմը խաբել է ամերիկյան կողմին` հրապարակելով լուսանկարներ Թրամփ-Լավրով հանդիպումից: