|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջան:
Մարտունի շրջկենտրոնում նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Բակո Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք և հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:
Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության և դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: