|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նոր զարգացումներ են տեղի ունեցել Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ դատավոր Գյոքալփ Քոքչուն ձերբակալման որոշում է կայացրել 6 կասկածյալի նկատմամբ: Նրանք 2007 թվականին սպանության գործով ձերբակալվելուց հետո Սամսունի ոստիկանատանը նկարվել են Թուրքիայի դրոշի ֆոնին, որի վրա գրված էին Աթաթուրքի խոսքերը: Կասկածյալների լուսանկարները հրապարակվել էին մի շարք ԶԼՄ-ների կողմից:
Որոշումից հետո 6 նահանգներում ծավալված գործողությունների ընթացքում ձերբակալվել են լրագրողներ Մուամմեր Այն ու Մուաթ Բայրաքը, Յուքսել Ավանը, Բիրօլ Ուսթաօղլուն, Յաքուփ Քուրթարանն ու Ահմեդ Չեթիները:
Որոնվում է ևս երկու անձ, որոնց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: