|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայտնել ենք, որ ՀՅԴ-ն իր հանդիպումները ընտրողների հետ սկսել է Գեղարքունիքի մարզից: Գեղամավանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ մարդիկ կան, որ խաղում են ժողովրդի զգացմունքների վրա, ասում են` մեր երեխաները կզոհվեն, գնանք խաղաղություն հաստատենք, քիրվայություն անենք: «Բայց ինչի՞ հաշվին, ժողովո'ւրդ ջան: Եթե նրանց առաջարկած տարբերակով գնանք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու, հասնելու են մինչեւ Զանգեզուր, հասնելու են մինչեւ Վարդենիս»,- ասաց նա` հավելելով. «Մի մարդ, որը չի ուզում խոսել, նրա հետ ի՞նչ բանակցես»: