|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրաքը կշարունակի պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նաև այլ երկրներում, եթե նրանք թույլտվություն տան: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին. հայտնում է Газета.ру-ն:
«Ես հարգում եմ այլ երկրների ինքնիշխանությունը և համոզվել եմ, որ սիրիական իշխանությունները թույլատրել են պայքարել գրոհայինների դեմ»,- ասել է նա:
Իրաքը Սիրիայի տարածքում առաջին հարվածներն է հասցրել գրոհայիններին փետրվարի 24-ին:
«Մենք առանց երկմտելու պատրաստ ենք գրոհել ահաբեկիչներին հարևան երկրներում, մենք կշարունակենք նրանց դեմ պայքարը»,-ասել է վարչապետը: