|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարսելում, Կլեմոն Ֆերանում և Փարիզի արվարձաններից մեկում երկրի անվտանգության ուժերը 3 անձ են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
«Նախապատրաստումը գրոհին գրեթե ավարտված էր, ուստի որոշում կայացվեց ձերբակալել նրանց»,-պարզաբանել է աղբյուրը հատուկ ծառայություններում, գրում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին։
Ինչպես նշում է պարբերականը, ձերբակալվածներից մեկի բնակարանում՝ Կլեմոն Ֆերանում սակրավորները պայթուցիկ սարք են վնասազերծել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները 2016-ին 17 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լը Ռուն դեկտեմբերի 23-ի երեկոյան Փարիզում: