|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորումն ավելի քան մեկ ամիս է կասեցրել է Հալեպին ջուր մատակարարող ջրմուղների աշխատանքը, ինչի հետևանքով քաղաքում ջրի ճգնաժամ է ստեղծվել՝ կենցաղային ծանր կացության մատնելով բնակչությանը:
Ըստ «Գանձասար»-ի՝ օրեր առաջ սիրիական Կարմիր մահիկի ջանքերով ԴԱԵՇ-ը բացել էր ջրամուղները, և 20 ժամ Եփրատի ջուրը հասել էր քաղաք:
Հալեպի նահանգապետը ՍԱՆԱ-ի թղթակցին հայտնել է, որ ԴԱԵՇ-ը վերստին կասեցրել է ջրի հոսքը դեպի Հալեպ: Նրա խոսքով՝ Խեսֆեի ջրամատակարարման համակարգը սիրիական բանակը շուտով կվերցնի իր վերահսկողության տակ, և Հալեպում ջրի ճգնաժամը կվերանա: